Հոդված 9
Հոդված 9
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին.
ա. յուրաքանչյուր ստորագրման,
բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ. 7-րդ հոդվածին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի և
դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդման մասին:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, այդ նպատակով պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 2013 թվականի հունիսի 24-ին, անգլերենով և ֆրանսերենով (ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են), մեկ բնօրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին: