Հոդված 6
Հոդված 6
1. Միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակներով, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել, անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ կարող են արտադրանքը շրջանառության մեջ դնելու կանոններ և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանել:
Այն արտադրանքը, որի նկատմամբ, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, գործում են անվտանգության պարտադիր պահանջներ, համարվում է անվտանգ՝ նշված պահանջներին դրա համապատասխանության պայմանով։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի նկատմամբ անվտանգության պարտադիր պահանջների, նշված պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերի մասին, ինչպես նաև այդ արտադրանքի (նշելով այդ արտադրանքի անվանումները և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանող փաստաթղթերը) համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների մասին տեղեկություններն անդամ պետությունների կողմից ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է Միության պաշտոնական կայքում նշված տեղեկությունների տեղադրումը:
3. Անդամ պետությունները միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի համար շրջանառության մեջ դնելու կանոնների և անվտանգության պարտադիր պահանջների սահմանման մասին, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել, տեղեկացնում են ոչ ուշ, քան նշված նորմերն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օր առաջ։