Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2020 թվականի փետրվարի 3-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա վավերացված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից` Բելառուսի Հանրապետության կողմից` Ղազախստանի Հանրապետության կողմից` Ղրղզստանի Հանրապետության կողմից` Ռուսաստանի Դաշնության կողմից`