Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

անվտանգ արտադրանք՝ արտադրանք, որի շահագործման (օգտագործելուց,կիրառելուց) պայմանների կատարումը , հաշվի առնելով դրա բնութագրերն ու շահագործման հատկությունները (ներառյալ՝ բաղադրությունը, պիտանելիության ժամկետը (ծառայության ժամկետը), ինչպես նաև, ,անհրաժեշտության դեպքում, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման պայմանները , այդ թվում՝ սպասարկման անհրաժեշտությունը դեպքում), ռիսկ չի պարունակում.

արտադրանքի առգրավում՝ միջոցառում, որն ուղղված է Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության մեջ բացթողման կանխարգելմանը .

մակնշում՝ նշանների, խորհրդանիշների, գրառումների, նկարների և այլ նշագրումների տեսքով տեղեկատվություն, որը զետեղվում է արտադրանքի, փաթեթվածքի, մանեկապիտակի, պիտակի, ներդիր թերթիկի կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ձևով փաթեթվածքին ամրացված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա, և որը նախատեսված է արտադրանքի նույնականացումն ապահովելու ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցների մասին ձեռք բերողին (սպառողին) տեղեկացնելու համար.

արտադրանքի շրջանառություն՝ արտադրանքի մատակարարումից կամ ներմուծումից հետո (այդ թվում՝ արտադրողի պահեստից արտադրանքն ուղարկելուց կամ առանց պահեստավորման բեռն առաքելուց հետո) արտադրողից ձեռք բերողին (սպառողին) դրա շարժի գործընթացները՝ անդամ պետությունների տարածքներում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմքով տարածելու նպատակով.

վտանգավոր արտադրանք՝ արտադրանք, որի շահագործման (օգտագործման, կիրառման) պայմանները կատարելու դեպքում, հաշվի առնելով դրա բնութագրերն ու սպառողական հատկությունները (այդ թվում՝ բաղադրությունը, պիտանիության ժամկետը (ծառայության ժամկետը), ինչպես նաև մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման պայմանի անհրաժեշտության, այդ թվում՝ սպասարկման անհրաժեշտության դեպքում), անթույլատրելի ռիսկ է պարունակում.

արտադրանքի հետկանչ՝ միջոցառում, որն ուղղված է Միության շրջանակներում շրջանառության մեջ դրված և շրջանառվող արտադրանքի, ինչպես նաև ձեռք բերողին (սպառողին) իրացված արտադրանքի վերադարձին (այդ թվում` ժամանակավոր վերադարձին).

սպառող՝ ֆիզիկական անձ, որը մտադիր է արտադրանքը պատվիրել (ձեռք բերել) կամ պատվիրում է (ձեռք է բերում, օգտագործում է) արտադրանքը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ առնչություն չունեցող՝ բացառապես անձնական (կենցաղային) կարիքների համար.

ձեռք բերող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ սպառող, որը մտադիր է արտադրանքը պատվիրել (ձեռք բերել) կամ այն պատվիրում է (ձեռք է բերում, օգտագործում է) ցանկացած օրինական նպատակով օգտագործելու համար:

Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով սահմանված իմաստներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։