Հոդված 4
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի մշակման (նախագծման) դեպքում պետք է կիրառվեն տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս սահմանել արտադրանքի անվտանգությունն ապահովող հատկությունները (ցուցանիշները, բնութագրերը)։ Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսվեն հնարավոր ռիսկերից պաշտպանություն ապահովող անվտանգության համակարգեր (տարրեր), և (կամ) պետք է ներկայացվեն արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) անվտանգ պայմանների մասին տեղեկություններ, այդ թվում՝ առանձնապես խոցելի սպառողների առանձին կատեգորիաների համար, որոնց համար այդ արտադրանքի շահագործումը (օգտագործումը, կիրառումը) կարող է ռիսկ պարունակել։
2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի արտադրության դեպքում պետք է ապահովվի անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) կայունությունը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) ժամանակ սահմանված մակարդակով։
3. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի՝ Միության շրջանակներում շրջանառության դեպքում պետք է ապահովվի արտադրանքի անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) պահպանումը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրման ժամանակ սահմանված մակարդակով` հաշվի առնելով պիտանելիության ժամկետը (ծառայության ժամկետը)։