Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան անվտանգության պարտադիր պահանջներ չեն սահմանվել, անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, վտանգավոր արտադրանքի հայտնաբերման դեպքում միջոցներ են կիրառում դրա շրջանառության հետ կապված վնաս հասցնելը կանխելու ուղղությամբ (այդ թվում՝ վտանգավոր արտադրանքն առգրավելու և հետ կանչելու ուղղությամբ)։

2. Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով անդամ պետությունները, իրենց օրենսդրության համապատասխան, ապահովում են արտադրանքի անվտանգության դիտանցում անցկացնելը, այդ թվում՝ իրականացնում են վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված վնաս հասցնելու հայտնաբերված դեպքերի և մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության վրա բացասաբար անդրադառնալու և (կամ) դրանց վնաս հասցնելու ռիսկի աստիճանի վերաբերյալ տեղեկությունների հավաքում ու վերլուծություն։

Վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված վնաս հասցնելու և (կամ) մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության վրա բացասաբար անդրադառնալու հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում տեղադրման։

Տեղեկությունները ներկայացնելու, հավաքելու, ամփոփելու և Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։