Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Գործատուների հանրապետական միությունը
Հոդված 6. Գործատուների հանրապետական միությունը
1. Գործատուների հանրապետական միությունը`
1) իրավունք ունի եզրակացություն ներկայացնելու աշխատանքային օրենսդրությանը վերաբերող նախագծերին կամ գործող օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին.
2) սոցիալական գործընկերության մակարդակում ներկայացնում է հանրապետության գործատուներին:
2. Գործատուների հանրապետական միության նախագահն իրավունք ունի մասնակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի աշխատանքային օրենսդրության և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ-տնտեսական հարցերի քննարկումներին` խորհրդակցական ձայնի իրավունքով: