Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-03-30-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Գործատուների միությունների անկախությունը և համագործակցությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 7. Գործատուների միությունների անկախությունը և համագործակցությունը

1. Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, արհեստակցական միություններից, քաղաքական կուսակցություններից և այլ կազմակերպություններից անկախ:

2. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը գործատուների միությունների գործունեությանը:

3. Գործատուների միությունները միմյանց հետ փոխհարաբերությունները որոշում են իրենք` իրենց կանոնադրությունների և ղեկավար մարմինների որոշումների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։