Գլուխ 4 · ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. Գործատուների միության լուծարումը և վերակազմակերպումը
Հոդված 20. Գործատուների միության լուծարումը և վերակազմակերպումը
1. Գործատուների միության լուծարումը և վերակազմակերպումը իրականացվում են գործատուների միության բարձրագույն մարմնի որոշման հիման վրա:
2. Գործատուների միությունը կարող է լուծարվել նաև դատական ակտի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
3. Գործատուների միության վերակազմավորում չի թույլատրվում:
4. Գործատուների միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: