Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տոկոսների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:».

3) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:».

4) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների նկատմամբ, դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսներին:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին մասով.

«14.1. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտները, այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, ներառում են դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ, և դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։