Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.11-1.18-րդ կետերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.11-1.18-րդ կետերով.

«1.11) Ուսուցման ազգային ռեեստր՝ լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված անձանց, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան՝ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան.

1.12) համեմատելի չափանիշներ՝ որոշակի մասնագիտության չափորոշչի կամ ծրագրի ուսումնառության արդյունքներով, զբաղմունքի նկարագրով կամ պաշտոնի անձնագրով սահմանված որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ.

1.13) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում՝ անձի կարողությունների և սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը պաշտոնապես հավաստելու գործընթաց.

1.14) անձի փաստացի կարողություններ՝ անձի որոշակի գիտելիքներ, կարողություններ, ընկալումներ ու հմտություններ՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից.

1.15) գնահատում` անձի փաստացի կարողությունները հավաստող վկայությունները սահմանված չափանիշներին համապատասխանության համադրության գործընթաց.

1.16) ուսումնառություն՝ ֆորմալ, ոչ ֆորմալ կամ ինֆորմալ միջավայրում տեղի ունեցող գործընթաց, որի միջոցով անձը յուրացնում է տեղեկություններ, գաղափարներ և արժեքներ՝ ձեռք բերելով գիտելիք, կարողություն, հմտություններ կամ փորձառություն.

1.17) պատվիրատու՝ պետական մարմին կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը հայտագրել է որոշակի գիտելիք, կարողություն, հմտություն ձեռք բերելու, կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու ցանկությունը կամ անհատական ու որոշակի խմբի կարիքը.

1.18) մուտքային պահանջ՝ լրացուցիչ կրթական ծրագրի մասնակցի համար պատվիրատուի սահմանած կրթության որոշակի աստիճանի, զբաղմունքի, կարողության, իմացության, ստաժի և այլ առանձնահատուկ նախապայմանների առկայություն.»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։