Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.4-րդ և 1.8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.4-րդ մասի դրույթների վերաբերյալ պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին 2023-2025 թվականների համար ներկայացվող միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները կտրամադրի մինչև 2022 թվականի օգոստոսի 10-ը:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.8-րդ մասի դրույթների վերաբերյալ համայնքի ղեկավարը 2023-2025 թվականների համար համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը։ Հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում և ներկայացվում է համապատասխան մարզպետին։

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. հունիսի 7

Երևան

ՀՕ-133-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։