Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
«Հոդված 27․1․ Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը
1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից`
1) համայնքի եկամուտները շարադրող մաս.
2) համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:
2. Եկամուտները շարադրող մասը պարունակում է տեղեկություններ`
1) համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով եկամուտների կանխատեսումների և դրանց ռիսկերի վերաբերյալ.
2) եկամուտների ստացման (հավաքման) ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով համայնքների եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած եկամուտների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.
3) համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները՝ դրանց կարևորության հիմնավորմամբ:
3. Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.
2) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա.
3) համայնքի գերակայություններն ու առաջնահերթությունները կանխատեսվող ժամանակահատվածում, այդ թվում՝ առաջիկա տարվա համայնքների բյուջեների նախագծով նախատեսված.
4) տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները:»: