Հոդված 2. Օրենսգրքի 44.1-ին հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 44.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 44.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի».
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այն անձը, որը կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցը, հոգեմետ (հոգեներգործուն) նյութը, դրանց պատրաստուկը կամ դրանց համարժեք նյութը (անալոգը), ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»: