Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.2-րդ, 53.3-րդ, 53.4-րդ, 53.5-րդ, 53.6-րդ հոդվածներով.
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.2-րդ, 53.3-րդ, 53.4-րդ, 53.5-րդ, 53.6-րդ հոդվածներով.
«Հոդված 53.2. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի մանր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։