Հոդված 34. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝
Հոդված 34. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի իմաստով՝ անօգնական վիճակում գտնվող է համարվում հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված անձը։»։