Հոդված 57. Օրենսգրքի 447-րդ հոդվածում՝
Հոդված 57. Օրենսգրքի 447-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «չձեռնարկելը» բառից հետո լրացնել «կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից և խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը չկատարելուց հետո՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։»։