Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Լիազոր մարմին փաստաթղթեր ներկայացնելը

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 12. Լիազոր մարմին փաստաթղթեր ներկայացնելը

1. Համացանցում բոլորին հասանելի լիազոր մարմնի կողմից վարվող ապահովված տիրույթում լրացվում են հետևյալ տվյալները.

1) դիմում՝ գրանցում կատարելու վերաբերյալ, որը պետք է բովանդակի՝

ա. դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը),

բ. ապահովված անձի (պարտատիրոջ) անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը,

գ. պարտապանի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը, ինչպես նաև պարտապանի համաձայնությունը,

դ. նշում, որ դիմումը ներկայացվում է լիազոր մարմին,

ե. նշում՝ գրանցվող իրավունքի մասին,

զ. ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը, պայմանները՝ գումարի չափը, ժամկետները, որոշիչ հատկանիշները կամ տվյալները,

է. գույքացուցակը, առկայության դեպքում,

ը. դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

թ. դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

ժ. դիմող անձի էլեկտրոնային ստորագրությունը, նոտարական սպասարկման գրասենյակ դիմում ներկայացնելու դեպքում՝ նոտարին հասցեագրած դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը՝ բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրված անդորրագրի հաստատված վճարման հանձնարարականի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ կատարում է վճարում վճարային քարտի կամ վիրտուալ վճարային քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:

2. Եթե պարտապանը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա այդ դիմումը ներառում է Հայաստանում գործելու համար գործող օրենքի համաձայն տվյալ իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում):

3. Կողմերի ցանկությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել նաև պայմանագիրը և այլ փաստաթղթեր:

4. Այն դեպքերում, երբ հնարավոր է որոշիչ ճշգրիտ տվյալների միջոցով որոշակիացնել շարժական գույքը, ապա դիմողը պարտավոր է պայմանագրին համապատասխան նշել այդ որոշիչ հատկանիշները կամ տվյալները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։