Գլուխ 3 · ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Գրանցում իրականացնելու իրավասությունը
Հոդված 16. Գրանցում իրականացնելու իրավասությունը
1. Ապահովված անձի (պարտատիրոջ) կողմից գրանցումը կարող է իրականացվել միայն պարտապանի գրավոր համաձայնության առկայության կամ գրավոր պայմանագրով նախատեսված դեպքերում: Գրանցում իրականացնելու համաձայնությունը կամ համապատասխան դրույթ պարունակող պայմանագիրը ստորագրելով՝ պարտապանը տալիս է դիմումի մեջ ներառված տեղեկությունները հրապարակելու վերաբերյալ համաձայնությունը:
2. Սահմանափակման վերաբերյալ գրանցումը կարող է իրականացվել առանց պարտապանի համաձայնության, սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կամ ապահովված անձի (պարտատիրոջ) կողմից՝ շարժական գույքի նկատմամբ ապահովում կիրառելու կամ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու դեպքերում: