ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՈՒՂՂՈՒՄԸ
Հոդված 16. Դատապարտյալի ուղղումը
Հոդված 16. Դատապարտյալի ուղղումը
Դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումն է, ինչպես նաև վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը՝ դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման և զարգացման նպատակով: