ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 8 · ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ, ԿԱՐԳԻՑ, ԱՍՏԻՃԱՆԻՑ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 36. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելը
Հոդված 36. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելը
1. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը:
2. Հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու մասին դատավճռի պատճենը ստանալուց և դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, դատավճռի պատճենն ուղարկում է այդ կոչումը, կարգը, աստիճանը կամ որակավորման դասը շնորհած մարմին կամ պաշտոնատար անձին՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով։