ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 9 · ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 38. Գույքի բռնագրավումը կատարելը
Հոդված 38. Գույքի բռնագրավումը կատարելը
1. Գույքի բռնագրավման կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկը:
2. Քրեակատարողական հիմնարկը գույքի բռնագրավման մասին դատավճիռը ստանալուց հետո պատիժը կատարելը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որը տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ պատիժը կատարելու կամ այն կատարելու անհնարինության մասին: