Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-08-04-ից մինչև 2019-06-29։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 17 · ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 97. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը

գործել է մինչև 2019-06-29Բացել ARLIS-ում

Հոդված 97. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը

1. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը։ Կիրառվող տույժը պետք է համապատասխանի կատարած խախտման ծանրությանը և բնույթին։ Տույժը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ այն հայտնաբերելուց հետո ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, և, որպես կանոն, կատարվում է անհապաղ։ Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ։

2. Տույժի բոլոր միջոցները կիրառվում են գրավոր՝ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի որոշմամբ։

3. Դատապարտյալը տեղափոխվում է պատժախուց՝ պարտադիր նշելով այդ վայրում պահելու ժամկետը։

4. Ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում։

5. Պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ փոխադրելու դեպքում բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։

6. Դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։

7. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել պատիժները կատարելու նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։