Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2019-10-05։Բացել գործող տեքստը
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄԳլուխ 21 · ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ՄԻԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 123. Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը

գործել է մինչև 2019-10-05Բացել ARLIS-ում

Հոդված 123. Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը

1. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված, միաժամանակ ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ հոգեբույժի նշանակած արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը կիրառվում են ազատազրկումը կրելու վայրի հիմնարկներում, իսկ այլ պատժատեսակների դատապարտվածների նկատմամբ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական հաստատություններում:

2. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումից բուժման կարիք ունեցող դատապարտյալ հայտնաբերելու դեպքում համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառելու հարցը որոշելու նպատակով:

3. Արգելվում է դատապարտյալին ենթարկել բժշկական կամ գիտական կամ այլ փորձերի՝ անկախ վերջինիս համաձայնությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։