Հոդված 59. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
Հոդված 59. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
1. Ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) տեղափոխում պատժախուց՝ մինչև տասն օր ժամկետով:
2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:
2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:
(59-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.06.19 ՀՕ-103-Ն)
(59-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակում է դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, ճանաչվել է Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող 05.02.19 ՍԴՈ-1442 որոշմամբ:
ՍԴՈ-1442 որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին և Կառավարությանը այդ դրույթները համապատասխանեցնելու ՍԴՈ-1442 որոշման պահանջներին:)