Հոդված 110. Ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը
Հոդված 110. Ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը
1. Դիտավորությամբ կատարված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է կիսաբաց ուղղիչ հիմնարկում, կարող է ուղարկվել փակ ուղղիչ հիմնարկ կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում՝ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով։
2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար փակ ուղղիչ հիմնարկ է ուղարկվում կամ կալանավորվածներին պահելու վայրում է թողնվում սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, դատապարտյալի գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով օրինապահ վարքագիծը։
3. Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկված կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնված դատապարտյալը պահվում է կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար` սույն օրենսգրքով և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված պայմաններում՝ մյուս դատապարտյալներից մեկուսացված և անջատ: