Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-27-ից մինչև 2006-01-19։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը

գործել է մինչև 2006-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը

1. Հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը` իր կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշած վայրերում:

2. Հանրային աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) հանրային աշխատանքներին ներգրավվում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում ներկայանալու պահից տասնհինգ օրվա ընթացքում:

3. Դատապարտյալի հաշվառումը, պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

(32-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։