ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 10 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 41. Ուղղիչ աշխատանքները կատարելը
Հոդված 41. Ուղղիչ աշխատանքները կատարելը
1. Ուղղիչ աշխատանքների կատարումն ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
2. Ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատիժը կրում է իր հիմնական աշխատանքի վայրում կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման նշանակմամբ՝ դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում:
3. Դատապարտյալի հաշվառումը, դատապարտյալի կողմից պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
(41-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)