Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 10 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 42. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու պայմանները

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 42. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու պայմանները

1. Դատապարտյալը պարտավոր է պահպանել պատիժը կրելու կարգն ու պայմանները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, կատարել իր պարտականությունները, ըստ անհրաժեշտության ներկայանալ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում՝ վերջինիս կանչով:

2. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու ընթացքում դատապարտյալին արգելվում է առանց ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման գրավոր թույլտվության, սեփական դիմումի համաձայն, ազատվել աշխատանքից: Թույլտվությունը կարող է տրամադրվել ազատման հիմնավորվածությունը պարզելուց հետո: Թույլտվություն տրամադրելու մերժումը պետք է պատճառաբանված լինի: Մերժման որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

3. Աշխատանք չունեցող դատապարտյալն իրավունք չունի հրաժարվելու զբաղվածության պետական ծառայության կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման առաջարկած աշխատանքից, իսկ առաջարկ չլինելու դեպքում նա պարտավոր է ինքնուրույն տեղավորվել աշխատանքի:

4. Աշխատանքը կամ բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալը պարտավոր է տասն օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը:

5. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու ընթացքում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

(42-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։