Հոդված 35. Դատապարտյալի պատասխանատվությունը
Հոդված 35. Դատապարտյալի պատասխանատվությունը
1. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
2. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների սահմաններում:
3. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`
1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հիսուն ժամից պակաս հանրային աշխատանքներ՝ առանց հարգելի պատճառի.
2) մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները:
(35-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)