Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 10 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 43. Ուղղիչ աշխատանքների ժամկետը հաշվարկելը

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 43. Ուղղիչ աշխատանքների ժամկետը հաշվարկելը

1. Ուղղիչ աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ըստ ամիսների և տարիների, որոնց ընթացքում դատապարտյալն աշխատել է, և նրա աշխատավարձից կատարվել են պահումներ՝ դատավճռով սահմանված չափով:

2. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու ժամկետի սկիզբ է համարվում դատապարտյալի աշխատանքի վայրի վարչակազմի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումից դատավճռի կամ որոշման պատճենը և այլ փաստաթղթեր ստանալու օրը:

3. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու ժամկետին հաշվակցվում է այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալը չի աշխատել հարգելի պատճառներով, և նրա աշխատավարձը պահպանվել է: Պատժի ժամկետին չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալն անհարգելի բացակայելու հետևանքով չի ստացել սահմանված աշխատավարձը կամ ստացել է մասնակիորեն:

4. Դատապարտյալի՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ հիվանդանալու, ինչպես նաև հղիության դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ նրան պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:

(43-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։