Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 10 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 44. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 44. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները

1. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմն ապահովում է դատապարտյալի աշխատավարձից ճիշտ և ժամանակին պահումներ կատարելը և դրանք սահմանված կարգով փոխանցելը, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը տեղեկացնում է դատապարտյալի նկատմամբ կիրառված խրախուսանքի և տույժի միջոցների, դատապարտյալի` պատիժը կրելուց խուսափելու մասին, ինչպես նաև նախապես տեղեկացնում է դատապարտյալին այլ պաշտոնի փոխադրելու կամ աշխատանքից ազատելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

(44-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։