Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2006-07-21։Բացել գործող տեքստը
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄԳլուխ 19 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 115. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

գործել է մինչև 2006-07-21Բացել ARLIS-ում

Հոդված 115. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի համաձայնությամբ լսում է դրական բնութագրվող և տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ ներկայացվող միջնորդություններում պետք է ներկայացվեն դատապարտյալի անձը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագիծը: Միջնորդագրի հետ դատարան է ներկայացվում դատապարտյալի անձնական գործը:

3. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացնելուց վեց ամիս անց։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։