Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.14-րդ հոդվածով`
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.14-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 169.14. ԻՐ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲԱՌԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
Առանց համապատասխան լիցենզիա ստանալու` օրենքով սահմանված բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ վեց ամսից ավելի ժամկետով օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը` լիցենզիա չստանալը կամ անվանափոխություն չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին մասը «169.13» թվից հետո լրացնել «, 169.14» թվով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-94-Ն