Հոդված 4. ․ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 4․ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն դրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված իրերի, իսկ երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է յուրաքանչյուր թանկարժեք քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի սերտիֆիկատի (վկայականի) առկայության դեպքում: Սերտիֆիկատի (վկայականի) տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:»։