Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

«Հոդված 11.1. Թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող անձանց ռեեստրը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով վարվում է ռեեստր։

2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն, պետք է հաշվառվեն ռեեստրում։

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ռեեստրի վարումն իրականացնում է կառավարության լիազոր մարմինը՝ իր հաստատած ռեեստրի վարման և հաշվառման կարգին համապատասխան։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։