Հոդված 5. ․ Օրենքի 9-րդ հոդվածում՝
Հոդված 5․ Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասը «ժամանակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման,» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետով նախատեսված իրերը, որոնք ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, վաճառքի նպատակով Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս ենթակա են դրոշմավորման Հայաստանի Հանրապետության հարգադրոշմով:»: