Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մինչ այդ ստացված դիվանագիտական աստիճանները պահպանվում են: Այն դիվանագետներին, որոնք օրենքի գործող կարգավորումներով սահմանված կարգով արդեն իսկ ծառայել են հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու համար անհրաժեշտ ժամկետով, սակայն այն դեռ չի շնորհվել, շնորհվում է հերթական դիվանագիտական աստիճան.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ մինչև մեկ տարվա ընթացքում նրանց նշանակումը նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կամ ենթակա մարմնի համապատասխան դիվանագիտական ծառայության պաշտոններում.
3) առաջին դասի խորհրդականին շնորհվում է ավագ խորհրդականի դասային աստիճան, իսկ երկրորդ դասի խորհրդականին՝ խորհրդականի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
4) առաջին և երկրորդ դասերի առաջին քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է առաջին քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
5) առաջին և երկրորդ դասերի երկրորդ քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է երկրորդ քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
6) արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման համար կարող են դիմել միայն այն դիվանագետները, որոնց դեպքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դա չի իրականացվել:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. հունիսի 29
Երևան
ՀՕ-256-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: