Հոդված 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը
Հոդված 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը
(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-241-Ն)
1. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կազմակերպված խմբի կողմից,
2.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(273-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն, խմբ., փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-241-Ն)