ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 26 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 274. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը
Հոդված 274. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը
(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
1.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) ուսումնադաստիարակչական հաստատություններում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
(274-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)