Հոդված 275. Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը
Հոդված 275. Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը
(վերնագիրը խմբ. 26.05.08 ՀՕ-76-Ն)
1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
1.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
2) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-116-Ն)
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2.1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2.2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.
2) (կետն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-241-Ն)
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից`
2) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-116-Ն)
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. (մասն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-323-Ն)
5. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(275-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 24.06.10 ՀՕ-116-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն, փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-241-Ն)