Հոդված 332.4. Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը
Հոդված 332.4. Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը
1. Դատավորների որակավորման քննության հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
2. Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնվող քննությունների հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
(332.4-րդ հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-56-Ն)