Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-04-15։Բացել գործող տեքստը
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 27 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 293. Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը

գործել է մինչև 2020-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 293. Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը

Փայտեղենի լաստառաքումը, կամուրջների, ամբարտակների շինարարությունը, փայտեղենի կամ անտառային այլ արտադրանքի փոխադրումը, պայթեցման կամ այլ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ջրամբարող (ջրահավաք) շինությունների և պոմպային մեխանիզմների շահագործումը՝ ձկնային պաշարների պահպանության կանոնների խախտմամբ, եթե այդ գործողությունները դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել են ձկների կամ ջրային այլ կենդանիների զանգվածային ոչնչացում, կերային պաշարների էական չափերի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

(293-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։