Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-04-15։Բացել գործող տեքստը
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՄԵՂՔԸ

Հոդված 32. Պատասխանատվությունը մեղքի երկու ձևերով հանցագործության համար

գործել է մինչև 2020-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 32. Պատասխանատվությունը մեղքի երկու ձևերով հանցագործության համար

Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած դիտավորյալ հանցագործության համար, ապա անձն այդ հետևանքների համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե նա նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, կամ չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Այդպիսի հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։