Գլուխ 23 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 217.1. Ահաբեկչությունը ֆինանսավորումը
Հոդված 217.1. Ահաբեկչությունը ֆինանսավորումը
1. Ահաբեկչության ֆինանսավորումը՝ ահաբեկչության կատարման համար ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(217.1-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն)