Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-03-22-ից մինչև 2005-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 94. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը

գործել է մինչև 2005-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 94. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը

Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

1) միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

3) առանձնապես ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը:(94-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։