Գլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 339. Ցուցմունք տալուց հրաժարվելը
Հոդված 339. Ցուցմունք տալուց հրաժարվելը
1. Վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: