Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-07-04-ից մինչև 2005-09-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 27 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 288. Ծովային միջավայրն աղտոտելը

գործել է մինչև 2005-09-12Բացել ARLIS-ում

Հոդված 288. Ծովային միջավայրն աղտոտելը

1. Ցամաքում գտնվող աղբյուրներից, տրանսպորտային միջոցներից կամ ծովում կառուցված արհեստական շինություններից մարդու առողջության կամ ծովի բնական պաշարների համար վտանգավոր կամ ծովային միջավայրի օրինաչափ օգտագործմանը խոչընդոտող նյութերը կամ հումքն արտանետելու կամ թաղելու կանոնները խախտելու հետևանքով ծովային միջավայրն աղտոտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել կենդանական աշխարհին, ձկնային պաշարներին, շրջակա միջավայրին կամ օրենքով պաշտպանվող այլ շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։