Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-07-04-ից մինչև 2005-09-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 338. Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը

գործել է մինչև 2005-09-12Բացել ARLIS-ում

Հոդված 338. Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը

1. Նախնական քննության ընթացքում կամ դատարանում վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, կամ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, ինչպես նաև թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,

3) կատարվել է շահադիտական դրդումներով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Վկան, տուժողը, փորձագետը կամ թարգմանիչը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում, մինչև դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելը, կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին:(338-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։