Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 200. Առևտրային կաշառքը

գործել է մինչև 2007-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 200. Առևտրային կաշառքը

1. Առևտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայողին, միջնորդ դատավորին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորին, աուդիտորին կամ փաստաբանին ապօրինաբար դրամ, արժեթղթեր, այլ գույք տալը կամ գույքային բնույթի ծառայություններ մատուցելը՝ այդ անձանց գրաված դիրքի հետ կապված՝ կաշառք տվողի օգտին գործողություններ (անգործություն) կատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Առևտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայողի, միջնորդ դատավորի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից դրամ, արժեթղթեր կամ այլ գույք ստանալը՝ իրենց գրաված դիրքի հետ կապված՝ կաշառք տվողի, բացառությամբ իր հաճախորդի, օգտին գործողություններ (անգործություն) կատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է շորթմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

5. Սույն գլխի հոդվածներում առևտրային կամ այլ կազմակերպության ծառայող է համարվում այն անձը, ով մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ իրականացնում է կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ առևտրային կազմակերպություններում՝ անկախ սեփականության ձևից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներ չհամարվող ոչ առևտրային կազմակերպություններում:

Սույն հոդվածում նախատեսված հանցագործությունների համար մեղավոր անձինք դատարանի կողմից ազատվում են պատժից, եթե նրանք կամովին հայտնել են կատարված հանցանքի մասին քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմին, իսկ ապօրինի վարձատրություն ստացողները միաժամանակ վերադարձրել են ստացածը կամ հատուցել են դրա արժեքը:(200-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-119-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։